Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին արձակուրդ է ուղարկել, բացառությամբ՝ Ալեն Սիմոնյանի

Ազգային ժողովի պատգամավորներին 30 աշխատանքային օրով արձակուրդ է տրամադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի կարգադրությունից։

  1. «Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2023 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 25-ը ներառյալ:
  2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ տրամադրել 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 28 աշխատանքային օր, 2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը ներառյալ եւ օգոստոսի 9-ից  սեպտեմբերի 1-ը ներառյալ:
  3. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ տրամադրել 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 24 աշխատանքային օր, 2023 թվականի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:
  4. Ազգային ժողովի պատգամավոր Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ, Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ, Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ տրամադրել 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2023 թվականի հուլիսի 24-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:
  5. Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2023 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 31-ը ներառյալ:
  6. Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ 2023 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 29 աշխատանքային օր, 2023 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 4-ը ներառյալ եւ օգոստոսի  9-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:
  7. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: