Հայերիս թիվ 1 ներքին թշնամին մեկնել է Բրյուսել՝ Արցախի և Հայաստանի կործանումը նախապատրաստելու…

Հավանաբար թերագնահատելով հետևանքներն իր համար

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, երեկ երեկոյան մեկնել է Բրյուսել՝ Հայաստանի կործանումը նախապատրաստելու, հավանաբար թերագնահատելով հետևանքներն իր համար… Նիկոլն այսօր՝ հուլիսի 15-ին, նախ հանդիպում է ունենալու Հայաստանի արտաքին թշնամիներից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է նրա, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

Վերջին անգամ Նիկոլը և Ալիևն այս ձևաչափով հանդիպել էին շուրջ 2 ամիս առաջ՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց շատ էական, թերևս միայն տխմարներին անհասկանալի տարբերությամբ…

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով, ներառյալ՝ Արցախը, և այդ մասին պաշտոնապես ու քանիցս հայտարարել, իսկ Ալիևը հայտարարելով Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, առ այսօր այդպես էլ չի նշել Հայաստանի տարածքի մակերեսի Նիկոլի հնչեցրած թիվը՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Ինչո՞ւ…

Այն պարզ պատճառով, որ եթե Ադրբեջանն առաջիկայում հնարավորություն ունենա Հայաստանի տարածքի էլ ավելի մեծ մակերես օկուպացնելու՝ ներառյալ Սևանա լիճը ու նույնիսկ Երևանը, որոնք պատմությունը կոպտագույն կերպով, լկտիաբար կեղծելով, համարում է իրենը, և զենքով կամ առանց զենքի գործածման տիրի նորանոր տարածքներ, քան այս պահին օկուպացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, կամ Նիկոլից հերթական դավաճանական, պարտվողական պատերազմով, ձևական դիմադրությամբ նոր տարածքներ ստանա, չստացվի այնպես, թե հիմա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 29 810 քառ. կիլոմետրով, հետո դրա մի մասը գրավել, ուրեմն զավթիչ պետություն է:

Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների միջև այս եռակողմ հանդիպումները սկսվել են մոտ 2 տարի առաջ, զուգահեռաբար բանակցություններ են տեղի ունեցել նաև ԱՄՆ- ում և Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ս. թ. հունիսի 1-ին կայացել է Նիկոլի, Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում, որի ընթացքում հերթական դավերն են նյութվել Արցախի, Հայաստանի և հայերիս դեմ: Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։ Այսօրվա հանդիպումը փաստորեն տեղի է ունենում նախատեսվածից շուրջ մեկ շաբաթ շուտ, կողմերն ակնհայտորեն շտապում են…

Հնգակողմ հանդիպումից առաջ, մայիսի 14-ին Նիկոլը և Ալիևը բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Եթե հավատանք արևմտյան որոշ ԶԼՄ- ների հրապարակումներին, այսօրվա հանդիպմանը քննարկվելու են նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին առնչվող հարցեր, սակայն այս տեղեկությունը կասկածելի է, քանի որ Ալիևն ավելի վաղ քանիցս հրաժարվել է Արցախի բնակչությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցի քննարկումից, համարելով, որ այդպիսի հարց ընդհանրապես գոյություն չունի:

Եթե Բրյուսելում այսօր նույնիսկ քննարկվելու են, արևմտյան ԶԼՄ- ների ձևակերպմամբ, Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին առնչվող հարցեր, ապա դրանք ընդամենը յուրօրինակ ծխածածկույթ կամ փափուկ բարձ են՝ նախատեսված հայ հանրության համար, համենայն դեպս, հիմնական հարցերը չեն, իսկ թե որոնք են հիմնական հարցերը, կարելի է պատկերացում կազմել՝ ծանոթանալով լրագրող, հրապարակախոս, վերլուծաբան Արտյոմ Խաչատրյանի հետևյալ ֆեյսբուքյան գրառմանը .

«Վստահելի տելեգրամյան ալիքներից մեկը հայտնում է Նոր Հայաստանի ԱԽՔ գրիգորյան արմենի վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները: Եվ ուրեմն, Վաշինգտոնն ու Բաքուն 7 պահանջ ունեն.

  1. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի մինչև տարվա վերջ և միայն Վաշինգտոնում;
  2. Հայաստանը պարտավորվում է ընդունել իր հարավային շրջաններում 65.000 ադրբեջանցի փախստական;
  3. Սյունիքում պետք է բացվի ինչ-որ ադրբեջանական գերատեսչություն, որը զբաղվելու է ադրբեջանցիների անվտանգության հարցերով Հայաստանում;
  4. Հայաստանը պարտավորվում է դուրս բերել ռուսական բազան 2026թ. և փոխարինել այն ՆԱՏՕ արևելյան համագործակցության ուսումնական կենտրոններով;
  5. Հայաստանը պարտավորվում է վերադարձնել անկլավները, որոնք եղել են խորհրդային դարաշրջանում;
  6. Զանգեզուրի միջանցքի բացում միջազգային մաքսային կազմակերպության մասնակցությամբ;
  7. Հրաժարում Լեռնային Ղարաբաղից:

Պատկերացնո՞ւմ եք ինչ է սա նշանակում: Թողնենք մի կողմ, որ Հայաստանը պարտավորվում է փախստական ընդունել, բայց խոսք անգամ չկա ոչ թե մեր խորհրդային ժամանակների փախստականների, այլև Շուշիի և Հադրութի բնակիչների վերադարձի մասին: Կամ այդ ի՞նչ անվտանգային գերատեսչություն են պատրաստվում հիմնել Սյունիքում: Իսկ անկլավների կետում խոսվում է ընդամենը այն մասին, որ Հայաստանն է վերադարձնելու, Արծվաշենի վերաբերյալ շշուկ անգամ չկա: Դե, Լեռնային Ղարաբաղից հրաժարվելն էլ նորություն չէր, չենք զարմանում:

Հատուկ նշեմ, որ այս կետերը դուրս են եկել ամերիկյան ԱԽՔ Սալիվանի աշխատասենյակից, նշանակում է՝ Պուտինը չէր կարող մտնել այնտեղ և պարտադրեր կողմերին: Այսինքն, եթե սա համարենք Հայաստանի վերջնական կործանման և թրքացման փաստաթուղթ, իսկ դա այդպես էլ կա, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանի վերջնական թրքացման և կործանման հեղինակը Միացյալ Նահանգներն է:

Այսքանը…

Հետգրություն 1

Եթե էսքանն էլ կուլ տվեց Հայաստանի հանրությունը, հատկապես նախկին իշխանությունները, որոնք ի վիճակի են դեռ մի բան անել, ուրեմն գոնե ինձ համար ակներև և միանշանակ է դառնում այն, որ Հայաստանը գոյություն ունենալու իրավունք չունի: Եվ չզարմանաք, եթե հաջորդ ամանորյա ուղերձում ժողվարչապետն ասի, որ հայ ժողովուրդն այլևս պետք է սովորի ապրել 100-110 միլիոն քառակուսի կիլոմետրանոց տարածքում, այսինքն, ողջ Երկրագնդով մեկ, ինչպես ասաց 2023-ի իր ուղերձում, որ հայերը պետք է սովորեն ապրել 19.800 ք/կ տարածքում:

Հետգրություն 2

Հայրենասեր, ազգայնական, գրանտակեր, ազգի համար տառապած ու ռուսատյաց հայ հանրույթը (հայրիկյան, խզմալյան, սեֆիլյան, սաքունց, իոաննիսյան և այլ զիբիլ) ի՞նչ կասի այս կապակցությամբ: Կասի, թե ռուսների արա՞ծն է սա: Սպիտակ տուն է՞լ մտան ռուսները հայ ժողովդրի հերն անիծելու համար…»:

Ահա հիմնականում վերոնշյալ կետերի շուրջ է, որ այսօր Բրյուսելում ընթանալու են բանակցությունները:

 

Արթուր Հովհաննիսյան