Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին․ ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել

Հիվանդին բժիշկը ապաբժշկական մեթոդներով չի փրկում:

Ուսուցիչը աշակերտին ապակրթական մոտեցումներով չի կրթում:

Ինժեները կառույցը ապատեխնիկական սկզբունքներով չի հատակագծում և կառուցում:

Ֆերմերն իր գյուղատնտեսությունը առանց ապագյուղատնտեսական ու ապակլիմատիկ պայմանների հաշվարկի չի կազմակերպում:

Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին, ոչ թե ապաքաղաքական: Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ոնց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ: Ձեր պայքարը երբևէ չի կարող հիմնարար և սկզբունքային արդյունք ունենալ, եթե գոյութենական պայքարի հիմքում քաղաքական էլեմենտից հրաժարվում եք, թողնելով հումանիստական էլեմենտը:

Հասկացեք այս պրիմիտիվագույն կանոնը: Աշխարհից հումանիզմ մի պահանջեք և խնդրեք, նա դա երբեք չի ունեցել, որ տա: 

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից