Սևանի ափամերձ հատվածներում կստեղծվեն հանրային չորս նոր լողափեր

Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։