Չինաստանն արձագանքել է Թայվան կղզում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների կառուցմանը

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն արձագանքելով ԶԼՄ-ների այն պնդմանը, թե ԱՄՆ-ն Թայվան կղզում գաղտնի կենսաբանական լաբորատորիա է կառուցում: Չինաստանի ԱԳՆ խոսնակը ասել է, որ Պեկինը չի լռի: Այս մասին գրում է ParsToday-ը:

Թայվանի լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Միացյալ Նահանգները Թայվան կղզու զինվորականներին կոչ է արել գաղտնի կառուցել նոր կենսաբանական լաբորատորիա՝ վիրուսների հետազոտման և մշակման հնարավորություններով: Սա առաջին դեպքը չէ, որ աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների մասին հաղորդումներ են հրապարակվում:

Վերջերս հրապարակվել են տեղեկություններ Կենտրոնական Ասիայում և Կովկասում նման լաբորատորիաների առկայության մասին, ինչը վկայում է ԱՄՆ-ի հակամարդկային գործողությունները շարունակվելու մասին։ Այս լաբորատորիաների հետքերը պետք է տեսնել աշխարհի տարբեր շրջաններում տարբեր ժամանակներում տարածված տարբեր հիվանդությունների առաջացման մեջ:

Միջազգային հարցերով փորձագետ Լի Վան Թին այս մասին ասել է. «ԱՄՆ-ն կարծում է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կենսաբանական լաբորատորիաներ ունենալով առաջ է անցել իր մրցակիցներից, և դա այն դեպքում, երբ ոչ մի երկիր աշխարհում չի կատարել նման գործողություն, որը տարբեր հիվանդությունների ծագման պատճառով կհանգեցնի մարդկանց զանգվածային սպանության, բայց ԱՄՆ-ն իր մեջ այդ համարձակությունը գտավ և հեշտությամբ լաբորատոր տարբեր հիվանդություններով ցեղասպանություն գործեց»:

Թայվանում իրավիճակն այլ է, քանի որ Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը, և Պեկինի հայտարարության համաձայն, վճռականորեն պաշտպանելով Չինաստանի ազգային և տարածքային ինքնիշխանությունը, երբեք թույլ չի տա ԱՄՆ-ին Թայվանը վերածել ավերիչ ու անմարդկային փորձարկումների վայրի։Այդիսկ պատճառով Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ վճռականորեն դիմակայելու է ԱՄՆ-ի նման գործողություններին։

Միջազգային հարցերով փորձագետ Ֆարջադ Ամինն այս առնչությամբ ասում է. «ԱՄՆ-ի քաղաքականությունը այսպես կոչված, մարդու իրավունքների քողի տակ ճգնաժամ է ստեղծում և դեմ է մարդկության։ Սա այն դեպքում, երբ հաղորդումները վկայում են երկրագնդի մարդկանց դեմ տարբեր ձևերով ԱՄՆ-ի ամենասարսափելի հանցագործությունների մասին , որոնցից մեկը նման լաբորատորիաներում արտադրված աղտոտված վիրուսների օգտագործումն է զանգվածային ոչնչացման զենքերի հետ մեկտեղ»։

Ամեն դեպքում, ըստ ամերիկյան Politic թերթի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել միջուկային զենք չօգտագործել։ Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն չնայած աշխարհի հակազդեցությանը, մտադիր է կասետային ռումբեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի նպատակն է ամեն, նույնիսկ մարդկանց զանգվածային սպանությունների գնով, պահպանել իր համաշխարհային հեգեմոնիան:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր շրջաններում , այդ թվում արևելյան Ասիայում, հատկապես Չինաստանում տարբեր հիվանդություններ են տարածվել, որոնց աղբյուրը հետագայում պարզվում է,որ աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ին պատկանող կենսաբանական լաբորատորիաներն են: Ի դեպ ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների մասին Հոլիվուդի պատրաստած ֆիլմները ոչ միային վկայում են իրողության մասին, այլև աշխարհի ժողովուրդներին ուղղված մի տեսակ զգուշացում է, որ իրենք համաշխարհային իմպերիալիզմին ընդդիմանալու դեպքում կարող է հայտնվեն նման զենքերի թիրախում: