Ուկրաինան կարող է կորցնել Խարկովն ու Օդեսան, եթե ՆԱՏՕ-ն չմիջամտի հակամարտությանը. Newsweek

Ուկրաինային տարածքների կորուստ է սպառնում Ուկրաինայի զինված ուժերի ձախողված հակահարձակման պատճառով, եթե ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտություն տեղի չունենա, գրում են մեկնաբաններ Դեյվիդ Ռանդելը և Մայքլ Գֆելլերը ամերիկյան Newsweek ամսագրի համար հոդվածում:

«Իսկ ինչ կասեք Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու մասին։ Էսկալացիան, հնարավոր է, Ուկրաինայի համար միակ միջոցն է՝ գոնե Խարկովն ու Օդեսան պահելու համար», – ասվում է հրապարակման մեջ։

Ընդ որում, մեկնաբանները նշում են, որ դաշինքի համար նման քայլը կարող է դառնալ «սեփական ճանապարհը դեպի հաջորդ համաշխարհային պատերազմ»:

«Շատ քիչ պահերից մեկը, որի շուրջ համակարծիք են նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, այն է, որ Ուկրաինայի հակամարտությունն առանց այդ էլ արդեն մեծացրել է միջուկային հարվածների աղետալի փոխանակման ռիսկը», – ասվում է հոդվածում:

Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինա զորք մտցնելը միանշանակ կհանգեցնի էսկալացիայի, ինչը կվատթարացնի իրավիճակը և՛ ուկրաինացի ժողովրդի և՛ գուցե ամբողջ մոլորակի համար: