Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»:

Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում»,-  «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշել է երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը: «Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»:

Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ինտենսիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում։

«Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։