Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Հայաստանը պատրաստվելու է արտահերթ պառլամենտական ընտրությունների

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, իշխանության վերարտադրության համար եղել է երկու գործոն՝ արտաքին, ու երկրի ներսում լեգիտիմության արհեստական ձևավորում (որը իրականում արտաքին գործոնի ազդեցության հետևանք էր)։

Ռեգիոնալ զարգացումները ենթադրում են, որ Նիկոլի իշխանության հետագա պաշտոնավարումը մեր տարածաշրջանում առնվազն ձեռնտու չէ մի շարք գերտերությունների՝ բացառությամբ Թուրքիայի համար։

Ունի՞ Նիկոլը մանևրելու ռեսուրս, բնականաբար ոչ, ինչը ենթադրում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Հայաստանը պատրաստվելու է արտահերթ պառլամենտական ընտրությունների։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից