Արցախում միրգ-բանջարեղենը սահմանված գնից անհամեմատ բարձր գնով է իրացվում․ հայտարարություն

«Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` խիստ դատապարտելով գյուղացիական տնտեսությունների կողմից շուկայում միրգ-բանջարեղենի սահմանված գնից անհամեմատ բարձր գնով իրացումը։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հասարակական կազմակերպությունը նշել է, որ նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսությունները ոչ միայն վարկաբեկում են այս չափազանց աշխատատար և պարենային անվտանգության առումով անչափ կարևոր ոլորտի բարի համբավը, այլ դրսևորում են արցախցուն ոչ վայել՝ հայրենակիցներին չկարեկցողի, ստեղծված իրավիճակից օգտվողի վարքագիծ։

«Միաժամանակ «Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն անհրաժեշտ է համարում խստացնել վերահսկողությունը՝ պատասխանատվության միջոցներ սահմանելով նաև գյուղացիական տնտեսությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։