Ադրբեջանի կողմից Արցախի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար անհրաժեշտ են միջազգային հավելյալ ջանքեր և գործողություններ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, այդ թվում առողջապահական նկատառումներով տեղաշարժերը։

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու համար»։