ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը արտահերթ նիստում ներկայացրեց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Նա հայտնեց, որ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը առաջարկում են ընդդիմադիր խմբակցությունները, բայց նրա լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության իրավունք ընձեռված է բոլոր խմբակցություններին:

Ըստ Աղազարյանի՝ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել ԱԺ խորհրդի 46 նիստերից 36-ին և այն խոչընդոտել է աշխատանքները:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ իշխող խմբակցությունը Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, այլ կդիտարկի ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն։
ՔՊ-ականներն անցան հարցի փակ գաղտնի քվեարկությանը, որը կանցկացվի ԱԺ դահլիճի հարակից սրահում: