Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս իր արած առաջարկի մասին։

«Փաշինյանը այնքան է որակավորում տվել «ճանաչում եմ», «ընդունում եմ» տերմիններին, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի թողել։ Եթե նա ընդամենը ասած լիներ՝ ոչ թե «ճանաչում եմ», այլ «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք՝ Հայաստանը բանակցային ավելի լավ դիրքերում կլիներ ու կստանար այն, ինչ ուզում է ու  Փաշինյանը ստորագրած կլիներ իր այդ երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց չի կարողանում անել դա, որովհետև սխալ է սկսել։ Երբ դու դեռ բանակցությունների չես գնացել, բայց ասում ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մաս, դու քո հակառակորդին տալիս ես իր ցանկալի ամենամեծ պատառը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում