Ձեր ամենամեծ ձեռքբերումը դավաճանի պիտակն է ու լավ կանեք հենց դա մեկնաբանեք

Ուզում եմ պատասխանել հասարակության շրջանում հայտնի դավաճանական իշխանության ծառա, իշխանական ստերի տարածող ու ֆեյքերի պատասխանատու՝ տարոն չախոյանին։

Դուք չեք կարող հերքել պատմական փաստերը ու դրա շուրջ ստեր հորինել, որովհետև Սերժ Սարգսյանն է ստորագրել Շուշիի ազատագրման օպերացիան, իսկ նիկոլը ստորագրել է խայտառակ կապիտուլյացիան, նիկոլն է այն միակ ղեկավարը, որ տեսնում է Արցախը Ադրբեջանի կազմում, նիկոլն է այն միակ ղեկավարը, ով մասնակցել է թուրք ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Այն թուրք ղեկավարի, որի երկրի բայրաքթարներով կոտորվեցին հազարավոր հայ զինվորներ։

Դու լավ կանես խոսես նիկոլի՝ Շուշին հանձնելու մասին, այն դեպքում երբ պնդում էր, որ կարող էր չհանձնել Շուշին և հոկտեմբերի 19-ին կանխել պատերազմը, բայց դա չի արվել և չի համաձայնվել Շուշին հայկական պահելուն։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և յուրաքանչյուր հայրենատեր հայի համար Շուշին հայրենիք է, իսկ ձեր համար պարզապես դժբախտ ու դժգույն քաղաք էր։

Բարոյական ոչ մի իրավունք չունեն նման «մարդիկ» համեմատվելու ու զուգահեռներ տանելու անցյալի ու ներկայի միջև, առավել ևս մեկնաբանելու Սերժ Սարգսյանի ասածները։

Իսկ թե ինչու է Արմեն Աշոտյանը քաղբանտարյալ պարզ ու հասկանալի է բոլորին, բացի դավաճաններից։

Հ.Գ․ ձեր ամենամեծ ձեռքբերումը դավաճանի պիտակն է ու լավ կանեք հենց դա մեկնաբանեք, ինչո՞ւ է մի ողջ գիտակից ազգ ձեզ կոչում դավաճան ու դա միայն քաղաքական գնահատական չէ։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից