Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել

Նիդեռլանդների կառավարությունը ՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել:  Այս մասին մամուլի  ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:

«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին», – ասել է նա:

Մարկ Ռուտեն հստակեցրել է, որ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։