Սաակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակը խաթարում է Թբիլիսի-Կիև հարաբերությունները

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլու խոսքով, ուկրաինական կողմին բացատրվել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սահակաշվիլու վերաբերյալ խնդրանքն ու մտահոգությունը չեն համապատասխանում իրականությանը, գրում է Aliq Ge-ն։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ իրավիճակը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հետևաբար` նաև որոշակի խնդիրներ է ստեղծում:

Դեսպանն ասել է, որ հուլիսի 4-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ, որը խնդրել է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Սահակաշվիլու հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար, ինչին վրացական կողմը համաձայնել է:

Զաքարաշվիլին նաև ասել է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և քաղաքական աջակցությանը։ Նրա խոսքով, Վրաստանը կշարունակի օգնել Ուկրաինային։