44-օրյա պատերազմում զոհված արցախցիների երեխաների ամանորյա նվերները հասան հասցեատերերին

Երկար ջանքեր գործադրելուց և բանակցելուց հետո հաջողվել է արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների երեխաների ամանորյա նվերները հասցնել փոքրիկներին, հայտնում են Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամից։

«Ծրագրի հասցեատերերն էին ինչպես Ստեփանակերտում բնակվող, այնպես էլ շրջաներում ապրող ընտանիքների 3-11 տարեկան երեխաները։

Նվերները տրամադրվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։

Ուշադրություն․

Եթե կան ընտանիքներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ստացել նվերները, կարող են դիմել ԱՍԶԾ հիմնադրամ»։