Նոր որոշում. անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 000-ական դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստւմ որոշում ընդունեց, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար (1 անհայտ կորած անձի ընտանիք աջակացություն ստանալու է 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսած):

10 x 2 x 300.000=6.000.000 դրամ:

1 x 33 x 300.000=9.900.000 դրամ

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 15.900.000 դրամ, որը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից՝ վերաբաշխում կատարելու միջոցով: