ԿՀՎ-ն աշխատել է այն երկրների հետ, որոնք չէին ցանկանում հանդես գալ ՌԴ-ի դեմ

ԱՄՆ-ը ԿՀՎ-ին ներգրավել է այն երկրների հետ աշխատանքին, որոնք չեն ցանկացել հանդես գալ Ռուսաստանի դեմ, գրում է Newsweek ամսագիրը:

Պարբերականը նշում է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահի վարչակազմի գաղափարներն ընդունելու համար ստիպված են եղել համոզել տասնյակ երկրների:

«Դա ստիպված է եղել կառավարել ԿՀՎ-ն՝ աշխատելով արտաքին հետախուզության և գաղտնի ոստիկանության գործընկերների, ոչ թե հասարակական քաղաքական գործիչների և դիվանագետների միջոցով։ ԿՀՎ-ն դիմել է Ուկրաինայի հարևանների օգնությանը, որպեսզի ավելի լավ հասկանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկուն»,- նշվում է նյութում։

Այնուհանդերձ, ասվում է հոդվածում, գրեթե բոլոր տվյալները, որոնք ԱՄՆ-ը հաղորդում է Ուկրաինային, ընկնում են ռուսական հետախուզության ձեռքը։