Արմենը նախընտրեց մնալ և պայքարել

Այսօր ՀՀ Սահմանադրության օրը, իմ համար նշանավորվում է նրանով, որ բանտարկված է Արմեն Աշոտյանը, իմ ընկերը և այսօրվա Հայաստանում եզակի դասական քաղաքական գործիչներից մեկը։

Եվ համոզված եմ, որ Արմենը քաղբանտարկյալ է, քանի որ իր կալանքը՝ նրա քաղաքական, ընդդիմադիր գործունեության հետևանքն է։

Հեղափոխությունից հետո նա կարող էր հայտնվել աշխարհի լավագույն համալսարաններում, իր գիտելիքները և կենսագրությունը դա հաստատ թույլ էին տալիս։ Ինչ մեղքս թաքցնեմ, ինքս էլ մի քանի անգամ խորհուրդ եմ տվելի իրեն օգտագործել հնարավորությունը և մեկնել ԱՄՆ ուսանելու, բայց ինքը նախընտրեց մնալ և պայքարել։

Դուր է գալիս ձեզ իր պայքարի ձևը, թե ոչ, ձեր ճաշակի հարցն է, բայց ոչ ոք չի կարող մեղադրել նրան իր սկզբունքներին դավաճանելու, գործարքների գնալու կամ անտարբերության մեջ։

Համոզված եմ, որ սա միայն կոփելու է Արմենին և ավելի ուժեղ դարձնելու։

Սուրեն Աղասի Մանուկյանի ֆեյսբուքյան էջից