Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։ Թուրքիան Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- նշվել է հաղորդագրությունում։