Միանում եմ «Հայաքվեի» ստորագրահավաքին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավոք, հասել ենք մի հանգրվանի, երբ առաջ է եկել օրենքի ուժով պատիժ նախատեսելու անհրաժեշտություն` ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և (կամ) Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Սա վերաբերելու է բարձրաստիճան պետական պաշտոնյաներին:

Միանում եմ այդ նպատակով սկսված ստորագրահավաքին:

ԱԺ ՔՊ մեծամասնությունը բնականաբար դեմ է քվեարկելու այս նախաձեռնությանը: Սակայն այն դառնալու է շատ լավ ցուցիչ, թե ինչպես է դավադիր խունտան, անամոթաբար վաճառում մեր ժողովրդի արժանապատվությունը:

Եվ վերջապես Նիկոլից խաբված փոքրաթիվ կողմնակիցները գուցե հասկանան, թե ինչ տեսակի հայրենադավ խմբակի են «վստահում» առ այսօր»: