Այս փուլում Ադրբեջանը կարծես թե ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ին ներքաշի ռազմական գործողությունների մեջ․ Կարեն Հովհաննիսյան

Այս փուլում Ադրբեջանը կարծես թե ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ին ներքաշի ռազմական գործողությունների մեջ։ Ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ-ի կողմից լինի որևէ ռազմական գործողություն Ադրբեջանի դեմ։

Առաջին հայացքից ասածս միգուցե թվա անիրատեսական ինչ որ բան, բայց իրականում Ադրբեջանը հենց դա է ուզում, դա է երազում։ Իսկ որպեսզի ՀՀ-ն որևէ ռազմական գործողության գնա, Ադրբեջանը փորձելու է Արցախում սրել իրավիճակը։

Որպեսզի այդ սցենարը չեզոքացնենք , ՀՀ-ն շատ օպերատիվ պետք է աշխատի ինչպես ՌԴ-ի հետ այդ հարցում, այնպես էլ Արևմուտքի հետ։

ՌԴ-ի հետ աշխատանքները պետք է տարվեն խաղաղապահների մասով, որ ավելի օպերատիվ լինեն, ավելի արագ արձագանքեն և ավելի հասցեական կատարեն հայտարարությունները, իսկ անհրաժեշտության դեպքում էլ պաշտոնական Մոսկվան կատարի հասցեական զսպող հայտարարություն։

Իսկ ահա Արևմուտքի հետ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ Բաքվի բռնապետի վրա բացի ճնշումներից, նաև որպես նախազգուշական դիվանագիտական կրակոց, կիրառեն որևէ պատժամիջոց։

Գիտեմ, որ շատ բարդ բան է դրան հասնելու համար, բայց հավատացեք, բարդ կլինի հետո, երբ Բաքվի բռնապետը իրագործի իր պլանը․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից