Պրահա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող Վրաստանի քաղաքացի Վիտալի Ա․-ն

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ խմբի կողմից հունիսի 30-ին Պրահա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Վիտալի Ա․-ն, որը 2016 թ․ մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: