Ադրբեջանը ագրեսիայի գնալու նախապատրաստություններ է տեսնում

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը գրել է․

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա դաշտում Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի գնալու մասին հրապարակումների պակաս չկա:

Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը՝ կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում:

Նման հրապարակումներով նաև շոշափում են Հայաստանից և միջազգային դերակատարներից եկող արձագանքները: Եթե այս հրապարակումներն ու օպերատիվ տեղեկատվությունը համընկնում են, ապա կարևոր է, որ ՀՀ–ն կանխարգելիչ քայլեր ձեռնարկի՝ փորձելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ:

Պետք չի սպասել, որ Ադրբեջանը գործողությունների գնա, նոր արձագանքներ պահանջել միջնորդական առաքելությամբ հանդես եկող կողմերից: Անհրաժեշտ է նախապես այս փաստերը մատուցել գործընկերներին ու մաքսիմալ ջանքեր գործադրել Բաքվին զսպելու համար: Հակառակ դեպքում՝ այդ միջնորդական ջանքները, մեղմ ասած, անիմաստ են: