ԿՀՎ ղեկավար Բերնսը Զելենսկու հետ գաղտնի քննարկել է տարածքների վերադարձն ու Մոսկվայի հետ բանակցությունները. «Վաշինգտոն փոստ»

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը և Վլադիմիր Զելենսկին գաղտնի հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Կիևի ծրագրերը, գրում է «Վաշինգտոն փոստ» թերթը:

Հունիսին կայացած զրույցի ընթացքում ուկրաինացի պաշտոնյաները Բերնսի հետ կիսվել են տարածքների վերադարձի «հավակնոտ ռազմավարությամբ», ասվում է նյութում:

Բացի այդ, Կիևում ԿՀՎ ղեկավարին տեղեկացրել են ընթացիկ տարվա վերջին հրադադարի շուրջ Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու մտադրության մասին:

Ուկրաինացի ռազմական ներկայացուցիչները Բերնսին պատմել են տարածքների զգալի մասը մինչև աշուն վերադարձնելու, Ղրիմի հետ սահմանին հրետանի և հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրի մասին, որից հետո բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, գրում է ամերիկյան թերթը: