Միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց պետք է ունենանք մեր երկրում․ Լուկաշենկո

Միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց պետք է ունենանք մեր երկրում։ Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Բելտա»-ն։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը քննադատում են Արևմուտքի առաջնորդները և ընդդիմության նրանց կողմնակիցները․

«Որքան ապրում ենք, այնքան ավելի ենք համոզվում, որ այն պետք է լինի մեզ մոտ՝ Բելառուսում՝ ապահով տեղում», – հայտարարել է նա:

Լուկաշենկոն ընդգծել է, որ միջուկային զենքը երաշխիք է, որ երբեք իրենց հողի վրա թշնամին ոտք չի դնի: