Ուկրաինան խաղաղության դիմաց ստիպված կլինի ՌԴ-ին տալ տարածքի մի մասը . Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են ստիպված լինել տարածքի մի մասը զիջել հօգուտ Ռուսաստանի, որպեսզի դադարեցնեն պատերազմը,- Reuters-ի հետ զրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը․

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքերը «փոքր-ինչ թուլացել են» «վագներականների ապստամբությունից» հետո, և որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի այդ պահը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար․

«Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել այս անիմաստ պատերազմի պատճառով»,-ասել է Թրամփը: