Բաքուն նոր պահանջ է դրել՝ Կարմիր խաչի հումանիտար բեռնափոխադրումներն իրենց տարածքով իրականացնել․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի տարածքով, հավանաբար՝ խոսքը դեղորայքի տեղափոխման մասին է: Տեղեկություն չկա, թե որ ճանապարհով պետք է բեռները տեղափոխվեն, հնարավոր է այն ճանապարհներով, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ պահանջում նշված է, որ Ադրբեջանը պատրաստ է հումանիտար փոխադրումները թույլ տալ իր տարածքով, բայց ոչ Լաչինի, այսպես կոչված, անցակետով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Կարմիր խաչի գործունեությունը մշտապես խոչընդոտվել է, Բաքուն տարբեր պահանջներ է դնում, որ Ստեփանակերտի գրասենյակը ենթարկեցվի Բաքվի գրասենյակին, նոր նշանակված ղեկավարը Ստեփանակերտ այցելի Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը հումանիտար խնդիրները քաղաքականացնում է, դարձնում քաղաքական նպատակին հասնելու գործիք և խախտում միջազգային իրավունքով միջազգային հումանիտար գործունեության անկողմնակալության և անկախության սկզբունքը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում