ՀԷՑ-ը տուգանվել է 50 000 դոլարով

Կարգավորողը «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին  տուգանել է 50000 դոլարով՝ սպառողների իրավունքները խախտելու համար։

«Մասնավորապես, որոշ դեպքերում չեն պահպանվել բաժանորդների միացման ժամկետներն ու կանոնները, իսկ ուշացման դեպքում նրանց չեն վճարվել սահմանված տույժերը»,- Sputnik Արմենիային ասել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։