Վիրավորված զինծառայողների մասին տեղեկությունը կեղծ է․Արցախի ՊՆ-ը հորդորում է ստահոդ տեղեկություններ չշրջանառել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվություն չտարածել:

«Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայող:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել»,- նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ հիշեցվում է, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ 4 զինծառայող, վիրավորում ստացած զինծառայողներ չկան: