Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը. Ան Լորանս Պետել

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ան Լորանս Պետելը դատապարտել է հունիսի 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ սադրանքը։

«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով նախորդ գիշեր արցախցի 4 զինվոր է զոհվել։ Չնայած շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այս «վստահելի գործընկերոջ» մասին»,- գրել է Պետելը «Թվիթերում»։