Ճանաչողական այց․ Լատվիայի և Էստոնիայի հանրաճանաչ պարբերականները կանդրադառնան Հայաստանին

Դեպի Հայաստան ճանաչողական այցերի ծրագրի շրջանակներում Զբոսաշրջության կոմիտեն «Air Baltic» ավիաընկերության հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է բալթյան երկրներից մեդիա ներկայացուցիչների:

Նրանք այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր և մասնակցել մշակութային, արկածային, գաստրո տուրերի:

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ ճանաչողական այցի արդյունքում նախատեսվում են Հայաստանի մասին հրապարակումներ Լատվիայի և Էստոնիայի հանրաճանաչ պարբերականներում: