Պե՞տք է սիրել հայրենիքը, ի՞նչ են քարոզում այսօրվա իշխանությունները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսել ենք հայենասիրությունից, ի՞նչ է այն, ինչպե՞ս է դրսևորվում։ Լիա Ավետիսյանն ասաց, որ հայրենասիրությունը պետք է դաստիարակել երեխայի մեջ դեռ փոքրուց՝ սովորեցնելով նրան նախ սիրել ու պատասխանատու լինել՝ սիրել ծնողին, ընկերներին, հարազատներին, հայրենակցին, սիրել հայրենի հողը։ Իսկ դրա համար կարևոր է երեխային ճանաչելի դարձնել հայրենիքը՝ նրան երկրով շրջելու հնարավորություն տալով։

Հայրենասիրություն սերմանելու հարցում շատ կարևոր է պետության դերակատարումը, որը հատուկ քարոզչությամբ, ուսումնական ծրագրերով այն հասանելի է դարձնում սերունդներին։ Արդյո՞ք օրվա իշխանությունները նման նպատակ ունեն, թե հակառակը՝ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա են համարում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում