ՔՊ-ականները քննչական մարմինների մոտ հերթ են կանգնելու

Տիգրան Առաքելյանի պատմելով՝ Արգիշտի Քյարամյանն իրեն խոշտանգել է, որպեսզի ցուցմունք կորզի ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազի դեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանության ներսում ինչպիսի գզվռտոց է ու սա դեռ սկիզբն է: Ես ասել եմ ու պնդում եմ՝ Փաշինյանի դիրքերի թուլացմանը զուգահեռ, ՔՊ-ականները քննչական մարմինների մոտ հերթ են կանգնելու՝ միմյանց ու Փաշինյանի դեմ ցուցմունք տալու համար:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից