Այդ ճանապարհին Արմեն Աշոտյանը մեծ ոսկոր մնաց իշխանության կոկորդում

Արդեն երկար ժամանակ է տեսնում ենք, թե ինչպես են արձագանքում դրսի տարատեսակ կառույցներ Արցախի հիմնախնդրին։ Տեսնում ենք, ինչպիսի ելևէջներով է ընթանում տեղեկատվական դաշտն այդ ուղղությամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում տեսանք, թե ինչպես է ոչ միայն ուժեղացել պրոադրբեջանական լոբբին, այլ, ավաղ, նաև ինչպես է թուլանում հայկականը։ Եվ տարածաշրջանում եռացող այլ հարթությունների գործընթացների ֆոնին հայկական գործոնի թուլացումը շատ լուրջ հետևանքների է բերում։

Ապիկար պաշտոնական դիվանագիտական ճակատը ոչ միայն ինքն ի վիճակի չէ հավուր պատշաճի ներկայացնելու Արցախի շուրջ ծավալվող երևույթները և կապիտալիզացնելու դրանք՝ միջազգային ատյաններ ծանրակշիռ հայց ներկայացնելու համար, այլև ամեն կերպ խոչընդոտում է հայրենասեր ուժերի մասնակցությունը այդ գործընթացում։ Դրա վառ օրինակն է, թե ինչպես Արմեն Աշոտյանին երկու անգամ չթույլատրվեց մասնակցել ներկայացուցչական եվրոպական նիստերին։

Արցախի հարցի կարգավորման երևակայական «եվրոպական տարբերակ» ասվածին մեծ կշիռ տալուն պատրաստ օրվա իշխանությունը հնարավոր է համարում անտեսել հայկական շահը, միայն թե բավարարի իրենց եվրոպական տեր-գործատուներին։ Եվ այդ ճանապարհին պարոն Աշոտյանը, իրարկե, մեծ ոսկոր մնաց իշխանության կոկորդում, քանի որ նա առավել հայամետ տեսանկյունից է ներկայացնում արցախյան հիմնահարցը իր մասնակացած բոլոր հնարավոր միջազգային կառույցներում։ Քաղաքացի Փաշինյանը ունի մի քանի խնդիրներ, որոնք լուծելու համար չի խորշի նույնիսկ ամենաստոր ձևերից, ուստի և Արմեն Աշոտյանի իբր քրեական, իսկ իրականում՝ բացառապես քաղաքական հետապնդումը համարվեց քաղաքացի Փաշինյանի՝ դրսի տերերին գերազանց «հաշվետու» լինելու և բացահայտ հակահայկական թև պաշտպանելու լավագույն միջոց, այսպիսով դարձնելով ՀՀկ փոխնախագահին քաղբանտարկյալ։

Մարիանե Սմբատյանի ֆեյսբուքյան էջից