ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վաշինգտոն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։