Հնդկաստանը պատասխանել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Wall Street Journal-ին տված հարցազրույցում խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ի քննադատությունն այն հարցով, որ Հնդկաստանն ավելի վճռական դիրքորոշում չի ցուցաբերել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ:

«Չեմ կարծում, որ այդ ընկալումը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի դիրքորոշումը քաջ հայտնի ու հասկանալի է ողջ աշխարհում։

«Աշխարհը բացարձակապես համոզված է, որ Հնդկաստանի առաջնահերթությունը խաղաղությունն է», – հստակեցրել է Մոդին:

ԱՄՆ այցի նախօրեին Մոդին նշել է, որ Հնդկաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, ԱՄՆ-ում մեծ քննադատության չի արժանանում:

Նա հայտարարել է, որ իր այցն ԱՄՆ գործընկերության խորությունն ու բազմազանությունը հարստացնելու հնարավորություն է։