Թուրքիան «Բայրաքթար» կարտադրի Ուկրաինայում

Թուրքական «Բայկար» ընկերությունն ակնկալում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել «Bayraktar TB2» և «Bayraktar Akinci» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

««Բայկարի» տեղական դուստր ձեռնարկությունում (Ուկրաինայում)՝ «Ավիա Վենչուրս» ՍՊԸ-ում շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի, որի բացումը նախատեսված է 2025 թվականին», – ասել է նա:

Ընկերության ղեկավարը նշել է, որ գործարանում նախապատրաստական աշխատանքների հիմնական մասն արդեն ընթանում է։

Նշենք, որ «Բայրաքթար»  TB2 անօդաչուներն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ: Թուրքիան մինչև պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։