ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենն անդրադարձել են իրականացվող ծրագրերին

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Նաննա Սկաուին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Շնորհավորելով ՊՀԾ տնօրենին՝ Վահե Գևորգյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ վստահություն հայտնելով, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել իրականացվող ծրագրերին, մասնավորապես «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերին: