Փաշինյանը վախենում է Արմեն Աշոտյանից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտարկվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով և դրանում որևէ կասկած լինել չի կարող.

Հայաստանում չկան անկախ իրավապահ մարմիններ Փաշինյանի կամակակատարներն են, և պատրաստ են քրեական գործ կարել ցանկացածի վրա: Եթե Փաշինյանը հրահանգի քննչական կոմիտեն քրեական գործ կսարքի և կկալանավորի անգամ նորածին երեխայի:

Հայաստանում չկա դատական անկախ համակարգ. դատարանները Փաշինյանի կրունկի տակ են, ոնց սեղմի այնպես կճռան. Դատավորները կարող են կալանքի որոշում կայացնել անգամ հանգուցյալների նկատմամբ: Եթե Փաշինյանի հրահանգի դատարանը կալանքի որոշում կայացնի ազգային հերոսներ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի կամ Գևորգ Չաուշի նկատմամբ, քանի որ նրանք կռվել են թուրքերի դեմ: Սրանց համար պաշտոնն ու փողը ավելի բարձր արժեք է քան նույնիսկ սեփական արժանապատվությունը:

Փաշինյանը վախենում է Արմեն Աշոտյանից, քանի որ հասկանում է նրա մարդկային և ինտելեկտուալ գերազանցությունը իր նկատմամբ. Փաշինյանը վախենում է խելոք և համարձակ մարդկանցից, իրեն պետք են ճորտեր, իսկ ավելի լավ է ստրուկներ, որոնցով և շրջապատել է իրեն:

Աշոտյանը առաջիններից էր, որ հրապարակավ հայտարարեց, որ Փաշինյանին իշխանություն են բերել Արցախը հանձնելու ծրագիրը ի կատար ածելու համար: Հիմա Փաշինյանը պատրաստվում է ավարտին հասցնել այդ ծրագիրը և վախենում է որ Աշոտյանը կարող է խանգարել իրեն:

Աշոտյանին կալանավորելով, նրա գործը կանգ չի առել. Փաշինյանի և նրա ստրկաիշխանության դեմ պայքարը շարունակվում է: Հայաստանը և հայ ժողովուրդը թուրքերի ու թրքահպատակների դեմ պայքարի բազմադրայան փորձ ունի:

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից