Երևանն ու Բաքուն վերջնական համաձայնություն ունեն շահագործել Երասխ-Հորադիզ երկաթուղին. Մհեր Գրիգորյան

Երևանն ու Բաքուն ունեն վերջնական համաձայնություն շահագործել Երասխ-Հորադիզ երկաթուղին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործման հարցով, ես կարծում եմ, կա վերջնական կոնսենսուս։ Բոլոր կողմերը հայտարարել են, որ այս փուլում դա լավ ու հնարավոր լուծում է», – ընդգծել է փոխվարչապետ Գրիգորյանը։