ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան: Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նա շարային ստուգատես է անցկացրել` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: