Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ներկայացուցիչները բանակցում են Աստանայում

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների քառօրյա նիստը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ընթանում է Աստանայում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանից բանակցություններին մասնակցում է ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, Թուրքիայից՝ ԱԳ փոխնախարար Բուրաք Աչքափարը, Սիրիայից՝ փոխարտգործնախարար Այման Սուսանը, Իրանից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին։

Սա այս ձևաչափով երկրորդ միջոցառումն է, նախորդ անգամ փոխարտգործնախարարները հանդիպել էին մայիսի սկզբին Մոսկվայում, չորս երկրների ԱԳ ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար, որը տեղի ունեցավ մայիսի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։

Դրա արդյունքներով՝ նախարարները կարգադրել են սկսել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագծի պատրաստումը։