Փաստաբանները գլխավոր դատախազին նվիրեցին «բաց ալիքներով» հեռուստացույց

Մի խումբ փաստաբաններ այսօր՝ հունիսի 19-ին, ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց. նրանք հեռուստացույց էին բերել, որ նվիրեն գլխավոր դատախազին:

Փաստաբան Արսեն Բաբայանը այդ մասին գրել է․

«Փաստաբաններս գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում:

Հիշեցնեմ, որ ԱԺ-ում Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից», – նշել է փաստաբանը: