87-ամյա Ալեքսանդր Հասրաթյանը ստացել է Արցախի Գրողների միության անդամատոմս

Արցախի Գրողների միության մի խումբ անդամներ, ԳՄ  նախագահ Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ, այցելել և ԳՄ անդամատոմս են հանձնել 87-ամյա Ալեքսանդր Հասրաթյանին, որը 11 գրքի հեղինակ է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Գրողների միության ֆեյսբուքյան էջից։
Կորստյան ցավից, հայրենի եզերքի ու մարդկանց հանդեպ սիրուց, մտահոգությունից, ազգային արժեքների ու ինքնության պահպանման մղումից են ծնվել նրա ստեղծագործությունները՝ «Անմահ պատանին», «Կարմիրավան», «Գերդաստանի ճակատագիրը», «Մորս վիշտն ու տառապանքները», «Հերոսամայր», «Դավիթ պապի տոհմածառը» և մի շարք այլ գրքեր, տասնյակ հոդվածներ, որոնք հայրենապահպանման յուրովի ուղերձներ են։
Նա Արցախյան առաջին պատերազմի խիզախ ազատամարտիկ, հերոսաբար նահատակված Իգոր Հասրաթյանի հայրն է, ով իր ցավով ընթերցողին պատմում է որդու սխրանքի, նահատակության ազգափրկիչ ու հայրենապահպան նշանակությունը։