Տեղի հատվածում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է․ ԱԱԾ

Սյունիքի Տեղ համայնքի հատվածում երեկ՝ հունիսի 15-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից՝ մանրամասնելով․ «Զինծառայողը վիրահատվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալում, վիրահատությունը հարթ է անցել, պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են»։