Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել

Օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը:

Արամ Վարդևանյանի ֆեսբուքյան էջից