Զորավարժարանում կայծակահարվել է Վրաստանի պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարը

Վրաստանի պաշտպանական ուժերի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ապրասիձեն կայծակահարվել է «Օրֆոլո» զորավարժարանում։

Sputnik-Georgiaի փոխանցմամբ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հղում անելով Վրաստանի ՊՆ-ին, նշվում է, որ փոխգնդապետին օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ հետո տեղափոխել են Ախալցխայի հոսպիտալ։ Նա այժմ գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում։

Գերատեսչության տվյալներով՝ զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկ ցուցանիշները: