Հայտնի է թշնամու կրակից վիրավորված զինծառայողի անունը․ այս պահին նրան վիրահատում են

Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։

«Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասված է հաղորդագրության մեջ։