ԵՄ-ը ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար

Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, ինչից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը», – գրել է Կլաարը։

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, հունիսի 14-ին՝ 11:45-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Ավելի ուշ՝ ՊՆ-ը երկրորդ հաղորդագրությունը տարածեց, որ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախօրեին ևս հաղորդվել էր ադրբեջանական կողմից նույն ուղղությամբ կրակ բացելու մասին: